Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Հայկական կողմը հայտնաբերել է երկու զինծառայողների դիակներ

Հայկական կողմը հայտնաբերել է երկու զինծառայողների դիակներ
09.04.2016 | 13:10

Ապրիլի 8-ին, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությամբ, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ որոնել են զոհվածներին: Հայկական կողմը հայտնաբերել է պաշտպանության բանակի զինծառայողներ` կրտսեր սերժանտ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնված 1996 թ.) և շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնված 1996 թ.) դիակները: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ որոնողական աշխատանքների ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել:

Դիտվել է՝ 2301

Մեկնաբանություններ